A
A
ՀՀԿ վստահված անձը կոստյումն էր կեղտոտել, դրա համար էլ վկայականը չուներ (տեսանյութ)
Մալաթիա- Սեբաստիա համայնքում գտնվող 8/25 ընտրատեղամասի ներսում եւ դրսում այսօր մեր նկարահանող խումբը արձանագրել է մարդկանց կուտակումներ: Դրսում հավաքված մարդիկ, սակայն, տեսախցիկը տեսնելիս՝ արագ նստել են մեքենաները եւ հեռացել: Հանրապետական կուսակցության վստահված անձն էլ առանց վկայականի է եղել ընտրատեղամասում: Նա նշել է, որ կոստյումի վրա ինչ-որ բան էր թափել, դրա համար էլ փոխել է հագուստը եւ վկայականը չի փակցրել: Իսկ հանձնաժողովի նախագահն էլ հրաժարվեց իր անունը հայտնել եւ նշել, որ այս պահին չի ցանկանում խոսել: Մանրամասները՝ տեսանյութում