Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության տարիների իշխանավորներին պետք է տանել Հաագայի դատարան. Կարինե Խոդիկյան

Քաղաքականություն
karine

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Մեդիա կենտրոնում իրենց կարծիքը հայտնեցին Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ արձակագիր, դրամատուրգ, Մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Վերջիններս իրենց խոսքում նշեցին, որ հայերին պակասում է վստահությունը՝ թե’ իշխանության, թե’ ընդդիմության հանդեպ: «Ունենք վստահության պակաս, եւ եթե այսօր հայտնվել ենք նման խայտառակ վիճակում, ուրեմն մեր անկախության տարիների բոլոր իշխանավորներին պետք է տանել Հաագայի դատարան:  Նախագահն իր վերջին ասուլիսի ընթացքում դրեց բոլոր վերջակետերը, նույնիսկ թատերական ինտրիգը պակասեց»: Ռուբեն Բաբայանն էլ, անդրադառնալով Ազատության հրապարակում նստացույց անողերին, ասաց. «Նրանք իրենց առջեւ խնդիր են դրել իրականացնել հեղափոխություն, իսկ հեղափոխության համար եղանակի տեսակետից լավ ժամանակ ընտված չէ՝ ցուրտ է, Նոր տարի: Հեղափոխությունն ընդունում եմ արվեստում, գիտության մեջ, բայց քաղաքականության մեջ այն միշտ պարզունակ է եւ լավ արդյունք չի բերում»,-նշեց նա: