Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու 37 ընտրատեղամասերում պասիվություն է (տեսանյութ)

Քաղաքականություն
lori2

Լոռու թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը, որն ընդգրկում է Վանաձորի, Գուգարքի եւ Շահումյանի 37 ընտրատեղամաս, պասիվություն է նկատում ընտրողների շրջանում: «Եթե հիմա մասնակցել է 11 716 ընտրող, ապա 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, մինչեւ 14:00-ն, մասնակիցների թիվը եղել է 18 470»,-ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն, ով ընտրողների պասիվությունը կապում է երկու հանգամանքի հետ: «Առաջինը եղանակային պայմաններն են՝ ցուրտ, սառած, եւ երկրորդը՝ այն ժամանակ կուսակցական մեծ շահեր են եղել, եւ կուսակցականները պարտադիր գնացել են: Հույս ունենք, որ մասնակցություն կապահովենք, եւ խնդիր չի առաջանա»,-նշեց նա: Ի դեպ, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովներից բողոքներ է ստացել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: «Նրանք քաղվածքներ են կատարել ընտրողների ստորագրված ցուցակներից, որն օրենքով արգելվում է»: Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այլ խախտումներ կամ բողոքներ չեն արձանագրվել: