A
A
Մարդկանց միկրոավտոբուսներով բերում են ընտրատեղամաս (տեսանյութ)
Երևանի Ռուբեն Սևակի անվան 151 դպրոցում հանրաքվեի 4 /13 ընտրատեղամասում վաղ առավոտվանից առաջին հերթին քվեարկում էին լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիները, որոնց 75 և 4 համարի միկրոավտոբուսներով խումբ-խումբ բերում էին ընտրատեղամաս: Դպրոցի բակում հավաքված քաղաքացիներին ոստիկանության աշխատակիցներն արգելում էին մտնել տեղամաս: «Եկել ենք ստեղ, բայց հերթա»: «Ոստիկանները չեն թողում մտնենք, ասում է սպասեք, ներսը լիքն են»: Ընտրատեղամաս մտնելուն պես արձանագրեցինք մարդկանց կուտակումներ արդեն նաև տեղամասում: 4/13 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ընտրախախտումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում