Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը լուրջ ահազանգ չի ստացել ընտրախախտումների վերաբերյալ

Քաղաքականություն
hovik

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր 10/7 ընտրատեղամասում քվեարկեց հանուն մեր կայուն ապագայի զարգացման: «Ես համոզված եմ, որ օրը բարի է մեր ժողովրդի համար: Մենք ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ թափանցիկ եւ հորդորել եմ բոլոր մեր թիմակիցներին լինել անաչառ, որ որեւէ մեկին չլսեն: Մեր հորդորն է եղել արջի ծառայություն չմատուցել: Դա մեզ համար շատ կարեւոր է եւ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «Այո»-ն կամ «Ոչ»-ը»,- ընտրություն կատարելուց հետո նշեց վարչապետը: Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին, ապա Հովիկ Աբրահամյանը նշում է, որ 11,30-ի դրությամբ որեւէ լուրջ ահազանգ չի ստացել. «Ես հույս ունեմ, որ մեր թիմը, թիմակիցները եւ հանձնաժողովի անդամները ամեն ինչ կանեն, որ որեւէ խախտում չարձանագրվի: Ես եւս մեկ անգամ օգտվելով առիթից կոչ եմ անում մեր թիմակիցներին որեւէ սադրանքի չգնալ եւ ապահովել արդար եւ թափանցիկ ընտրություններ»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընտրություններից հետո լարվածության աճ չի տեսնում՝ միաժամանակ հավելով, որ իշխանությունները տրամադրված են ընդդիմության հետ համագործակցության: