Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին՝ միանալ իրենց (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

ՀԱԿ հրավիրած հանրահավաքին քիչ առաջ ելույթ ունեցավ Ընդդիմության միասնական շտաբի պետ, «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա կոչ արեց ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին՝ միանալ իրենց և Ոչ-ի շտաբը տեղափոխել Ազատության հրապարակ։ Ներկաները ծափերով ողջունեցին այս առաջարկը։ Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը հրապարակեց նաև առաջիկա միջոցառումների ժամանակացույցը՝ շուրջօրյա նստացույցը Ազատության հրապարակում շարունակվելու է մինչև դեկտեմբերի 6-ը։ Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին կկայանա հանրահավաք, դեկտեմբերի 5-ին, թեև լռության օր է՝ երթ, իսկ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, ժամը 20.00-ին՝ հանրահավաք։