Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպառնացել են աշխատանքից ազատել, եթե «այո» չքվեարկի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
67525aa25ef607f1defe6aaeafe30146

Մեր համաքաղաքացիները հետաքրքրված չեն սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով։ Քարոզարշավն արդեն ավարտվում է, մինչդեռ հարցվածների մեծ մասը չի հետեւել Այո-ի և Ոչ-ի բանավեճերին։ Գրեթե 2 ամիս տեւած քարոզարշավին մասնակցում էին մի շարք կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ։ Հիմնական «Այո» քարոզողներն էին ՀՀԿ-ն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ոչ»-ի քարոզիչներն էին ՀԱԿ-ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը ու «Նոր Հայաստան» փրկության ճակատը: Հիշեցնենք, որ Հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.551.682։ Ժողովրդի խոսքը և այլ մանրամասներ՝ ստորև