Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարը կսկսեն շահագործել (տեսանյութ)

Տնտեսություն
amulsar2

Հաջորդ տարի գարնանը կսկսվեն Ամուլ սարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները. այսօր կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացման համար «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ֆինանսական ու ներդրումային խմբերը 325 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել: Ֆիանսական հատկացումներ են արվելու նաև Միջազգայյն ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման բանկի կողմից: Արդյունքում ընդհանուր առմամբ նախատեսված է իրականցնել 460-480 մլն դոլարի ներդրում: Կարեն Ճշմարիտյանի խոսքերով՝ տարեկան 12-14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում, արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը: Շինարարության մեջ զբաղված է լինելու մոտ 1500 մարդ: Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ, առաջիկա օրերին արդեն «Լիդիան ինթերնեյլշնլ» ընկերությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Կարեն Ճշմարիտյանը նաև օտարեկրյա ուղղակի ներդրումներին անդադարձավ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ ծրագիրը 2016-2017թթ ԵԽ տնտեսական ակտիվություն կբերի: