Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի կարող ռուսական շուկայում զբաղեցնել Թուրքիայի տեղը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
shuka

Մեր երկիրն այնքան արտադրանք չունի, որպեսզի կարողանա գրավել ռուսական շուկան՝ փոխարինելով Թուրքիային։ Աբողջությամբ այլընտրանք դառնալ Թուրքիային գուցե չենք կարող, բայց արտահանման ծավալները էականորեն ավելացնելու հնարավորություն մեր երկիրն ունի։ Տարեկան Հայաստանից Ռուսաստան է արտահանվում 120 մլն դոլարի ապրանք, չհաշված ալկոհոլային խմիչքները։ 2016թ. այս թիվը կարող է կրկնապատկվել։ Ըստ «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանի՝ «Միայն «Սպայկա»-ի մասով գրեթե երկու- երեք անգամ կավելանա արտահանման ծավալը»։ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները   ուժի մեջ կմտնեն հունվարի մեկից: Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել սառեցված մսամթերքի, ընտանի թռչունների մսի, կաթի ու կաթնամթերքի, ձկնեղենի, ծովամթերքի, մրգերի ու ընկուզեղենի, բանջարեղենի ու կանաչեղենի ներմուծումը: Չնայած Հայաստանի առաջարկած ապրանքի գինն ավելի թանկ է, քան թուրքականինը, բայց դա խոչընդոտ չի լինի։ Մասնագետների գնահատմամբ՝ հայկական արտահանող ընկերությունները այս ամենը միայնակ անել չեն կարող. պետական աջակցությունը պետք է մեծ լինի։ Ավելին՝ տեսանյութով