Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորը հասկացել են, որ ինչ ուզենք, կանենք».  Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled113

Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի ելույթը Ազատության հրապարակում շատ կարճ տևեց: Նա քաղաքացիներին կոչ արեց միանալու իրենց պայքարին: «Ես վստահ եմ, որ երեկվա մեկնարկը հզոր է եղել և  եթե մեր այսօրվա քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում , որ մենք թուլացել ենք: Վստահ եմ, որ բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք  կանենք: Առիթից օգտվելով կոչ եմ անում մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին՝ միանալու մեզ: Ժողովուրդ, այս մեկնարկը այլ մեկնարկ է : Պարզապես օր առաջ մենք պետք է այս հրապարակը լցնենք  և եկող օրերին ամեն ինչ անելու ենք, որ այդպես էլ լինի: Հաղթանակաը մերն է»,-այս խոսքերով եզրափակեց իր ելույթը Ժիրայր Սեֆիլյանը: