Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ազատության հրապարակում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել» (տեսանյութ)

Քաղաքականություն
վարուժան-1

Ընդդիմության միասնական շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը  նշում է, որ   ոստիկանությունը ժողովրդին վատություն անելու տարեքի մեջ է: Սկզբից  խոչընդոտել են   Ազատության հրապարակում հովանոց տեղադրել, հետո  իրերը տեղադրելու : «Չեն թողնում մեր մեքենան մոտենա եւ պլաստմասե աթոռները իջեցնեն»,- նշեց նա: Պարոն Ավետիսյանը ամփոփեց Ազատության հրապարակում անցկացրած օրը եւ նշեց, որ  երկու արտառոց դեպք  է գրանցվել Ազատության հրապարակում: «Մի լեյտենանտ,  որը նախորդ օրը Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկելիս անհամաչափ ուժ էր կիրառել, այսօր էլ է հարձակվել եւ գետնին գցել նրան»: Նրա խոսքերով՝  Գեւորգ Սաֆարյանը մենակ կանգնած է եղել արձանի մոտ: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հեռախոսազրույցում Վարուժան Ավետիսյանին հայտնել է, թե նա հայհոյել է, սակայն նման բան տեղի չի ունեցել: Ընդդիմության միասնական շտաբի խոսնակը նաեւ ավելացրեց, որ Երեւանի ոստիկանապետը հորդորել է  Ազատության հրապարակում կայանված իրենց մեքենան  տանել այնպիսի տեղ, որ չերեւա: Մեքենան տարվել է այլ վայր, սակայն դրանից հետո, ըստ Վարուժան Ավետիսյանի, փորձել են վնասել մեքենան: «Մենք գործ ունենք ցածր եւ փոքր մարդկանց հետ»,- նշեց նա եւ ավելացրեց, որ իրենց ոչինչ չի խանգարելու՝ նպատակին հասնելու համար: