Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս կանդրադառնա ռուս-թուրքական խնդիրը Հայաստանի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serj-sargsyan-Putin

Ռուսական Պետդումայում քննարկման է դրվել Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը: Այն առաջարկվել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կողմից: «Ակնհայտ է, որ նրանք դա չեն անում ցեղասպանության 100-րդ տարելիցի կամ Հայաստանի անվտանգության խնդիրներից դրդված, այլ անում են ռուսական ուղղաթիռի հետ կապված՝ Թուրքիային պատասխաններ տալու կամ Թուրքիայից վրեժխնդիր լինելու շրջանակներում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Ռուսական օդանավի խոցումից ժամեր անց «Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին բառացիորեն հայտարարեց ուրիշի ձեռքերով Թուրքիայի հարցերը լուծելու մասին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով՝ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանում բավականին հայտնի է իր էկզոտիկ հայտարարություններով: «Այդպիսի վառ և շատ հաճախ էմոցիոնալ ինֆորմացիոն արտահայտություններով նա քաղաքական դաշտում պահպանվում է արդեն 20 տարի: Ռուսաստանի իրական քաղաքականության հետ դա ոչ մի լուրջ առնչություն չունի»,-կարծում է պարոն Իսկանդարյանը: Իսկ Ստեփան Սաֆարյանը չի կիսում այս տեսակետը: Նա համոզված է, որ պատեհ առիթներով Ռուսաստանը որպես մանրադրամ շահարկում է հայկական կարևորագույն հիմնահարցերը՝ հարևանների հետ ունեցած խնդիրները կարգավորելու համար: Ռուս-թուրքական դիվանագիտական պատերազմը որքանո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար` այն դեպքում, երբ պաշտոնական Անկարան երկու օր առաջ հայտարարեց ամեն գնով Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին: Այս կապակցությամբ Ստեփան Սաֆարյանն ասում է. «Եթե ռուսական վրեժխնդրությունը իսկապես հետևողական լինի , անշուշտ, Թուրքիան ևս պատասխանելու է և պատասխանելու է ոչ թե բաց առճակատման տեսքով, այլ միջնորդավորված շրջանակներում: Այդ դեպքում, այո , Ադրբեջանը որպես գործիք նրան պետք է գալու, իսկ ղարաբաղյան խնդիրն էլ որպես հարթակ կծառայեցվի, որովհետև իրավիճակի ապակայունացումը ուղղված է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերի դեմ»: Մանրամասները՝ տեսանյութում