A
A
Շ. Քոչարյանը չբացառեց Էդ. Նալբանդյան-Էլ. Մամեդյարով հանդիպումը (տեսանյութ)
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Թբիլիսիում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: «Քանի որ իրենք հանդիպում են բազմակողմ ձեւաչափով, չի բացառվում, որ հանդիպեն նաեւ միմյանց հետ»,- ավելացրեց Շավարշ Քոչարյանը: Թբիլիսիում վաղը կանցկացվի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչ վերաբերում է ՌԴ-Թուրքիա սրացումներին, ապա Շավարշ Քոչարյանը նկատեց. «Սա այն խնդիրն է, որը մի կողմից վերաբերում է մեր դաշնակցին, մյուս կողմից մեր անմիջական հարեւանին: Դրա համար մենք պետք է ուշի ուշով հետեւենք այդ իրադարձություններին»: