A
A
Սիրիայի տարածքում հիմա էլ ռուսական ուղղաթիռ է կործանվել
Սիրիայի տարածքում ռուսական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկացրել է Reuters- ը: Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը խփվել է հակատանկային զենքով։ Այլ աղբյուրներ ուղղաթիռի կործանման վերաբերյալ չկան։ «Հզբոլլահ» խմբավորման մամուլի ծառայությունը հերքել է այն վարկածը, որ իրենք են ուղղաթիռը կործանել։ Կազմակերպությունը միայն հայտնել է, որ ուղղաթիռը կատարել է արտակարգ վայրէջք, և որ ուղեւորները ողջ են, նշում է Reuters- ը: Հիշեցնենք, այսօր առավոտյան էլ ռուսական օդանավ էր կործանվել սիրիական տարածքում՝ Թուրքիայի կողմից արձակված կրակոցներից։ Փաստը Պուտինը որակել է հարված թիկունքից և ասել, որ դա մեծ հետք կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Մանրամասներն՝ այստեղ