Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարված թիկունքից. Պուտինը՝ ՍՈՒ-24-ի կործանման մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin1

Այսօրվա ողբերգական դեպքն իր լուրջ հետքը կթողնի ռուս-թուրքական հարաբերություններում. քիչ առաջ հայտարարել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը՝ անդրադառնալով Սիրիայի տարածքում ռուսական զինվորական ինքնաթիռի կործանմանը՝ Թուրքիայի կողմից։ ՌԴ նախագահ Պուտինը ասել է, որ ռուսական ռազմական օդանավ ՍՈՒ-24-ը հարձակման է ենթարկվել թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա և վայր է ընկել 4 կմ հեռավորության վրա: ՌԴ նախագահը Թուրքիայի պահվածքը որակել է հարված՝ թիկունքից։ Մեկնաբանությունները Պուտինը տվել է Հորդանանի թագավորի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը Թուրքիայի համար վտանգ չէր ներկայացնում։ Պուտինը նշել է, որ Թուրքիան իրեն պահում է այնպես, ասես ռուսական զինված ուժերն են խոցել թուրքական ինքնաթիռը: Թուրքիան ՌԴ-ի հետ անմիջապես կապի մեջ մտնելու և իրավիճակը հստակեցնելու փոխարեն, դիմում է ՆԱՏՕ-ին: ՌԴ-ում Թուրքիայի զինվորական կցորդը կանչվել է ՌԴ զինվորական գերատեսչություն։