A
A
Պուտինը հայտարարություն է պատրաստում ռուսական օդանավի կործանման առիթով
Գազետա. ռու-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարություն է նախապատրաստում Սիրիայում ռուսական Սու-24 օդանավի կործանման առիթով։
Թուրքական իշխանությունները հաստատել են, որ ինքնաթիռին հարվածել են թուրքական կողմից։
ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռը թռել է բացառապես Սիրիայի տարածքով և դրա համար սիրիական կողմից թույլտվություն է ունեցել։
Նշվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն եւս այս առնչությամբ հայտարարություն կտարածի։