Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՆՎԱԶՈՒՄ Է ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Մարզեր

2004-2005 թվականին Գյումրիի ծննդատանը գրանցված մանկան եւ մայրերի մի քանի մահացությունների հետեւանքով այսօր կտրուկ նվազել է այս ծառայությունից օգտվողների թիվը: Գյումրեցիներն հիմնականում նախընտրում են օգտվել Ութերորդ զինվորական թաղամասի եւ Ախուրյանի Մոր եւ մանկան կենտրոնին կից գործող ծննդատների ծառայություններից:

Գյումրիի ծննդատան նորանշանակ տնօրեն Վարդան Սարգսյանը հերքել է խոսակցությունները, թե ծառայությունից չօգտվելը կապված է շրջանառվող այն լուրերի հետ, թե այստեղ մահացությունները գրանցվում են սխալ աշխատանքի եւ թերացումների հետեւանքով: Այնուհանդերձ, հենց տնօրենը փաստում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի քսանով պակասել է ծնունդների թիվը: Ըստ պատասխանատուների, այստեղ օրական երկու երեխա է ծնվում: Ծնունդների եւ ընդհանրապես ծննդատուն դիմած հիվանդների թվի նվազումը ծննդատան տնօրենն ու աշխատակիցները պայմանավորում են արտագաղթով:

Ի տարբերություն Շիրակի մարզի եւ Գյումրիի ազգաբնակչության, ՄԱԿ-ը դեռեւս համագործակցում է Գյումրիի ծննդատան հետ: Բուժհաստատությանը նվիրել է տասնմեկ հազար դոլար արժեցող հատուկ շտապ բուժօգնության մեքենա: Ծննդատան բժշկական սարքավորումներն եւս համալրվել են նոր՝ ավելի ժամանակակից տեխնիկայով:

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մինչ օրս սովորական գրիպի դեմ հանրապետությունում պատվաստվել է շուրջ 65հազար մարդ, նրանցից 5 հազարը Շիրակի մարզի բնակիչներն են: Նախատեսված ռիսկային խմբերից արդեն պատվաստվել են 7 տարեկան եւ գիշերօթիկ դպրոցների բոլոր երեխաները, ծերանոցներում բնակվողներն ու մաքսատան եւ թռչնանոցների աշխատակիցներն, ինչպես նաեւ անասնաբույժներն ու սահմանապահները:Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Արտավազդ Վանյանի հավաստմամբ` այս գործընթացը շարունակական է լինելու:Առաջիկայում, պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրումից հետո,նախատեսվում է պատվաստել այն համայնքների բնակիչներին, որտեղ կապաստանեն չվող թռչունները: Գյումրիի «Ցայգ» Հ/Ը