A
A
«Ազատ, անկախ Հայաստան». ՀԱԿ-ի երթը (տեսանյութ)
ՀԱԿ և ընդդիմադիր այլ ներկայացուցիչների ելույթների ավարտից հետո «Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումներով Ազատության հրապարակից մեկնարկեց «Ոչ»-ի ճակատի երթը:
Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ «Ոչ»-ի պաստառներով անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով:
Երթը ուղեկցվում է մեծաթիվ ոստիկանական խմբերով:
Քաղաքացիները միաբերան վանկարկում են.
«Սերժիկ ս........», «Ազատ, անկախ Հայաստան»:
Այս պահին նրանք գտնվում են Հանրապետության հրապարակում:
Երթը ավարտվելու է Ազատության հրապարակում։
Մանրամասները՝ տեսանյութում: