Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի» (տեսանյութ)

Քաղաքականություն
l7ZdT8ELS5I

«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Ստեփան Դեմիճյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ իրենք մերժում են սահմանադրական փոփոխությունները, քանի որ երկրի այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե Սամանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ, մի խումբ մարդկանց կողմից իշխանության յուրացմամբ: Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների պահանջ և անհրաժեշտություն այսօր  չկա: «Մենք անընդունելի ենք համարում բոլոր բացասական երևույթները սահմանադրության վրա բարդելը: Երկիրն այս վիճակին հասցնող իշխանությունը  հիմա Սահմանադրություն է փոխում: Սահմանադրություն խախտող իշխանությունը  պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի»,-ասում է նա և հավելում. «Հայաստանին պետք են իրական փոփոխություներ , ոչ թե մի խումբ մարդկանց շահերից բխող և հապճեպ իրականացնվող սահմանադրական փոփոխություներ, բայց այդ փոփոխությունը չի կարող իրրականցնել այն իշխանությունը,որի գործունեության հետևանքով երկիրը հայտվել է համակողմանի ճգնաժամի մեջ: «Ոչ»ասելով՝ մենք «Ոչ» ենք ասում կեղծիքներին, մենք «Ոչ» ենք ասում իշխանության յուրացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված, ազնիվ, անկաշկանդ իշխանություն»,-եզրափակեց պարոն Դեմիրճյանը: