Լքված Հայաստան չունենալու համար դեկտեմբերի 6-ին ասում ենք «Ոչ» (տեսանյութ)
Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը իր ելոււյթը սկսեց այսպես. «2016թ-ին նախատեսում են Հայաստանի պետական պարտքը հասցնել 5.6 միլիարդ դոլարի: 2008թ-ին՝ մինչ այս իշխանության գալը, երկրի ընդհանուր պարտքը 1,5 միլիորադ դոլար էր: 3,8 անգամ ավելացել է երկրի պետական պարտքը , բայց տնտեսությունը ոչ մի աճ ցույց չի տվել: Այսինքն մենք պարտքը վերցրել ենք միայն ծախսելու համար , որևէ քաղաքականություն չի իրականացվել, որը կբերեր տնտեսության զարգացմանը»,-շեշտեց պարոն Խաչատրյանը և հավելեց. «Այս տարիների ընթացքում պետական պարտքի հաշվին հարուստներն ավելի հարստացել են ,իսկ չունևորներն ավելի աղքատացել: Սա այն քաղաքականությունն է, որ տարիներ շարունակ իրականացրել է Հայաստանի իշխանությունը: Տնտեսագետի նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում40-45.000 մարդ է գնացել այլ երկրներում մշտական բնակության, իսկ պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝8 տարվա մեջ 300.000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից: