Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի հիվանդանոցն ի՞նչ է, գնում-հասնում ենք աշխարհի ծայրը» (տեսանյութ)

Քաղաքականություն
տատ

«Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցները Ամասիա համայնքում են։ Սահմանադրության նոր նախագծի «քարոզիչների» հետ հանդիպման են բերվել դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի աշխատողներ, որոնք 40 րոպե քարոզ լսելուց հետո սկսեցին հեռանալ հանդիպման վայրից։ «Ասել են, որ գանք ժողովի՝ եկել ենք, թե չէ մեր գործը ինչի պետք է թողեինք, գայինք սենց բաների համար», -նշեց ամասիացիներից մեկը։ Սահմանադրական փոփոխություններին կողմ ու դեմ հանդես եկող գործիչների հետ հանդիպման առիթը բաց չթողեց ամասիացի Ջեմմա Վարդանյանը՝ արտահայտելու բողոքը՝ բավարար բժշկական ծառայությունների բացակայության վերաբերյալ. «Էստեղ մի ամբուլատորիա է գործում, կողքի բոլոր գյուղերը դրա հույսին են, մի հիվանդանոցն ի՞նչ է, գնում-հասնում ենք աշխարհի ծայրը»։ Նշենք, որ Ամասիան հայտնի է որպես «մեգանախարար» Գագիկ Խաչատրյանի ծննդավայր, ինչով գյուղացիները հպարտանում են։ «Ինչքան շենքեր տեսնում եք Ամասիայում, սաղ իր սարքածն ա, բոլորը անվճար գազ են քաշել տներ իրա շնորհիվ»։ Գագիկ Խաչատրյանն Ամասիայում նաև կարի արտադրամաս է բացել, աշխատողների թիվը 60 է, աշխատավարձը 30 000 դրամի սահմաններում է, ոչ ավելի։