Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը կապ ունի բոլոր աղմկահարույց սպանությունների հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aa204ab848ee9fe826d5002051e0d565

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված բանավեճերը շարունակվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսեցին կառավարման նոր համակարգից, ինչը նախանշվում է Սահմանադրության նոր տարբերակում։ Ըստ Արտակ Դավթյանի՝ կառավարման համակարգի փոփոխությունը լավագույն կերպով կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաեւ իրավունքի գերակայությունը դատական համակարգում: «Իշխող կուսակցությունը եւ ՀՀ նախագահը երկրի հիմնական պրոբլեմը կապում են կառավարման համակարգի հետ: Իշխող կուսակցությունն ասում է, թե դատավորներն անկախ չեն, բայց մոռանում են, որ դատավորները իշխանությունից են կախված: Նախագահն ինքն իրեն հակասում է։ Բոլորը հասկանում են, որ կառավարման համակարգը ոչ մի կապ չունի: Իշխանությունը ձեր ձեռքում է, ձեզ ոչ ոք չի խանգարում ինչ-որ բան փոխել»,- ասում է Արամ Հարությունյանը ՝ հավելելով, որ իրականում իշխանությունը փորձում է իր վերարտադրության հարցը լուծել, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանից հետո ով է ՀՀԿ-ի երկրորդ դեմքը: «Մեկ օրում հզոր քաղաքական ուժի ներկայացուցչին ստիպեցին թողնել քաղաքականությունը: Իսկ որպես նախագահի թեկնածու շրջանառվում էր Սերյան Օհանյանի անունը, բայց տեսանք, թե ինչ եղավ: Այսօր ՀՀԿ-ականներից որեւէ մեկը ռիսկ չի անի ասել, թե Սերժ Սարգսյանից հետո ով է կուսակցության երկրորդ դեմքը»: Բանավեճի ընթացքում Արտակ Դավթյանի հարցադրումներին պատասխանելու ընթացքում Արամ Հարությունյանը մի փոքր շեղվեց սահմանադրության թեմայից եւ ասաց. «Ես կասեմ, որ Սերժ Սարգսյանը հանցագործ է, նա կապ ունի Հայաստանում բոլոր աղմկահարույց սպանությունների հետ, որովհետեւ նա է ազգային անվտանգության պատասխանատուն»: