A
A
Դարձյալ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջի «Լուրեր» բաժնում: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն