Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Հայկ Կյուրեղյանի դատական նիստի օրը

Հասարակություն
Hayk-Kyureghyan1

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած  եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործով նախագահող դատավորը Սերգեյ Չիչոյանն է: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը պահանջել է վերացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ: Նա մեղավոր էր ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար  Հայկ Կյուրեղյանին հեռացրել էր դատական նիստերից: Նա հնարավորություն չէր ունեցել հարցեր ուղղել  գործով վկաներին եւ տուժողներին, նույնիսկ պաշտպան չէր  ունեցել: