Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռազմական գործողությունները երկնքից երկիր իջեցնելու ժամանակն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
uxx

Օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը եւս մեկ անգամ ապացուցեց՝ Իսլամական պետության դեմ պայաքարելու համար Արեւմուտքն ու Ռուսաստանը ուզած-չուզած պետք է սկսեն միասին գործել։ G-20-ի ընթացում տեղի ունեցած հանդիպումները հայ քաղաքագետների գնահատմամբ առաջընթաց են: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ «Հասկանում են, որ պիտի համախմբվեն ԻՊ-ի դեմ, իսկ քաղաքական ինտրիգները թողնեն դրանից հետո»։ Ռուսաստանը գրեթե մեկ ամիս է՝ օդային պայքար է սկսել Սիրիայում։ Երեկ Ռաքքա քաղաքում տեղակայված ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ սկսեցին կրակել նաեւ Ֆրանսիայի զորքերը: Մասնագետները, սակայն, պնդում են՝ ռազմական գործողությունները երկնքից երկիր իջեցնելու ժամանակն է։