A
A
Գյումրիում «Այո և Ոչ»-ի հանդիպմանը բերվել են մանկավարժներ
«Այո և Ոչ»-ն այս պահին Գյումրիի Բագրատունյաց պուրակում է։ Հանդիպմանը հիմնականում մասնակցում են իգական սեռի ներկայացուցիչներ, որոնց բերել են մանկապարտեզներից, երաժշտական դպրոցներից՝ հենց աշխատանքային ժամին։ Փորձեցինք ճշտել՝ ինչու են աշխատանքի ժամին այստեղ, ասացին. «Մեզ ասել են՝ միջացառում կա, պետք է գնաք, եկել ենք։ Բոլոր հարցերը պետք է տնօրենի հետ ճշտեք, թե ինչու են մեզ բերել»։
Փորձեցինք նաև դպրոցի տնօրեններից ճշտել այս հարցը և հստակ պատասխան չստացանք։ Հարցի կապակցությամբ երեկ իր մտահոգությունն էր հայտնել նաև Ոչ-ից Արմեն Մկրտչյանը, ինչին ի պատասխան նախագծի հեղինակ Կարեն Քոչարյանը նշել էր, որ իրավիճակը կշտկվի։ Մինչդեռ, շարունակվում են հանդիպումներին բերել կազմակերպված խմբեր։
