Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ. shamshyan.com

Հասարակություն
zenq1

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Մանրամասները՝ shamshyan.com կայքում