Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուրաբյանը խոստանում է ապահովել Աշոտյանի գովազդը

Քաղաքականություն
zurabyan1

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իր հերթին անդրադարձավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն խոսքերին, թե պարոն Զուրաբյանը փաստեր չունի իրեն մեղադրելու, թե մարզերի դպրոցներում «Այո»-ի քարոզարշավ է. «Մենք անընդհատ շրջում ենք գյուղերով, եւ չկա մի վայր, որտեղ դպրոցների տնօրենների` «Այո»-ում ներգրավվածության մասին չբարձրաձայնվի: Թող ընդամենը գնա բնակավայրեր, հանդիպի մարդկանց հետ: Դա լավագույն ապացույցն է»: Անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն պնդմանը, թե ՀԱԿ-ը իրեն գովազդ է անում, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Եթե իմ մեղադրանքերը, որ ինքը կատարում է հանցագործություն, խոչընդոտելով մարդկանց ընտրական իրավունքի իրականացմանը, ինքը համարում է գովազդ, ես այդ գովազդն իրեն կապահովեմ մշտապես»: Ըստ նրա` միայն այն փաստը, որ Արմեն Աշոտյանը հաղորդում է վարում Հանրային հեռուստատեսության եթերում, արդեն օրենքի խախտում է. «Իր փայլփլող դեմքն այնտեղ արդեն բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն»: