Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեք կարող ասել մի բռնապետություն, որտեղ օրենքը վատն է». Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ex

«Այո-ոչ» ռեալիթի շոուն Շիրակի մարզի Մարալիկ համայնքում է։ «Չեք կարող ասել մի բռնապետություն, որտեղ օրենքը վատն է, բայց հարցն այն է, թե ինչքանո՞վ է կիրառվում այն։ Ինչպիսին էլ լինի օրենքը, եթե չպահպանվի, ընտրությունները նույնն են մնալու, գալու է անօրենը, ձեր գլխին նստի։ Հին սահմանադրությունը շատ էլ լավն է, ինչո՞ւ պետք է փոխվի, որ մեր երկիրը տանք արտաքին կառավարմա՞ն»,- բնակիչների հետ զրույցում ասում է Ոչ-ի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը Բնակիչներից մեկը խորհուրդ է տալիս այսքան մեծ գումարներ չծախսել քարոզարշավի վրա, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Այո-ի ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը կոչ է անում հույսը չկորցնել։