A
A
«Իշխանություններն էլի ուտում են, շանսը բաց չեն թողնում» (տեսանյութ)
Շարունակվում է «Այո-ոչ» նախագծի անդամների հանդիպումը մարզերի բնակիչների հետ: Մեղրիում տարեց մի կին մոտեցավ քարոզարշավի անդամներին եւ չիր ու նուռ հյուրասիրեց նրանց. «Մեր բակի նուռն է: Կեսրարս է տնկել, ապա՝ ամուսինս»,-ասաց կինը՝ հյուրասիրելով ներկաներին: «Իշխանություններն էլի ուտում են, շանսը բաց չեն թողնում»,-նկատեց «Ոչ»-ի ճակատից Թամարա Գեւորգյանը: «Ու ժողովրդի ձեռքից են ուտում»,-կատակով հավելեց Վաղինակ Շուշանյանը: Հարցին, թե ինչ կցանկանային ունենալ իրենց կյանքում այս պահին, հյուրասեր կինը պատասխանեց. «Ուրախություն, խաղաղություն լինի: Ինչ որ տեսել ենք, հերիք է»: