«Նոր Հայաստան»-ը Սևանում, Հրազդանում, Աշտարակում և Թալինում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին հանդիպումներ կունենան Սևանում, Հրազդանում, Աշտարակում և Թալինում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 14-ին՝ Սևան, Հրազդան, Աշտարակ և Թալին քաղաքներում: Հանդիպումները տեղի կունենան երկու ուղղությամբ՝ հետևյալ հերթականությամբ՝ 1-ին ուղղությունը՝ Սևան քաղաքում՝ ժամը 15:00-ին, եկեղեցում մոտ և Հրազդան քաղաքում՝ ժամը 17:00-ին, «Միկրո» կոչվող թաղամասի շուկայի մոտ: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Անդրիաս Ղուկասյանը, Ալեք Ենիգոմշյանը և Կարո Եղնուկյանը: 2-րդ ուղղությունը՝ Թալին քաղաքում՝ ժամը 15:00-ին, քաղաքի հրապարակում և Աշտարակ քաղաքում՝ ժամը 17:00-ին, Կույրերի միավորման շենքի բակում: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Հմայակ Հովհաննիսյանը, Սյուզան Սիմոնյանը և Վարուժան Ավետիսյանը: Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: