«Մենք դատավորներ կամ փաստաբաններ չենք, որ որոշակի դիրքորոշման աջակցենք» ԵԱՀԿ Մինսկի խումբ
ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան բոլոր այն հարցերին, որոնք ստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողում քննարկվող բանաձևի նախագծի մասին, նշենք, որ հաշվի ենք առնում ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ընձեռվող ուշադրությունը: Մենք կիսում ենք բանաձեւում ներառված մտահոգությունները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության աճին: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։ ԵԱՀԿ ՄԽ-ն համաձայն է, որ հակամարտությունը շատ երկար է տեւել. «Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են խաղաղ կարգավորման համար։ Մենք համոզված ենք, որ հակամարտության լուծմանն ուղղված միջոցները պետք է հիմված լինեն կողմերի փոխհամաձայնության վրա, ինչն ամրագրված է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ նահանգների նախագահների հայտարարություններում»։ Համանախագահները կշարունակեն հակամարտության լուծման նպատակով օգնություն ցույց տալ կողմերին, հաշվի առնելով իրենց մանդատը։ «Մենք դատավորներ կամ փաստաբաններ չենք, որ որոշակի դիրքորոշման աջակցենք։ Կան առաջարկներ բանակցային նոր ձևաչափեր ստեղծելու մասին։ Մենք հավատում ենք, որ Մինսկի խմբի ձեւաչափն ընդունելի է կողմերի համար եւ ամբողջական վստահության է արժանի ԵԱՀԿ անդամ պետությունների համար»։ «Բանակցությունների նրբությունները, ձևաչափը փոխելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին»,- եզրափակել են Համանախագահները։