Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված».Գ. Բեգլարյանը՝ Վ. Այվազյանին

Քաղաքականություն
ayvazyan

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի քննարկմանը, երբ ներկայացվում էր Տրանսպորտի եւ կապի նախարարության ծախսերն ու եկամուտները, բանավեճ տեղի ունեցավ նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ: Վարդան Այվազյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է դեպի Բաթումի երկաթգծի ուղեւորափոխադրման տոմսերի արժեքը թանկացել. «Հարց տվեցի, չլսեցիք, նորից կրկնեմ: Եթե կուզեք՝ թող Ֆինանսների առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատասխանի»: Ի պատասխան Գագիկ Բեգլարյանը մռայլված ասաց. «Պետք չէ, ես ինքս կպատասխանեմ: Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված... Պարոն Այվազյանը վրդովված է, թող հարցը տա»: Այնուհետեւ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իրականում, ըստ նախնական պայմանավորվածության, ըստ կոնսեսիոն պայմանագրի, ֆիքսվել է՝ եթե ուղեւորափոխադրումներից որոշակի գումար չենք ապահովում, ապա ՀՀ կողմից դա պետք է ապահովվի. «Ես չգիտեմ այդ ժամանակ դուք՝ պարոն Այվազյան, պատգամավոր եղե՞լ եք, թե ոչ, մենք օրենքի տառով, ըստ պայմանագրի վճարումները կատարում ենք: Եթե պայմանագրում կան սխալներ, դուք լավ ասացիք պարոն Այվազյան, մենք լավ միջամտում ենք, որ գները չբարձրացնեն ոնց ուզում են: Իսկ այս տարի անգամ աուդիտ է անցկացվել այդ կազմակերպությունում: Ինչի՞ մասին է խոսքը. աշխատանքները շատ լավ են ընթանում, ու մանրամասները ներկայացնում ենք ձեզ»: Վարդան Այվազյանը այս խոսակցությունից հետո մեղմացավ ու սկսեց գովեստի խոսքեր շռայլել տրանսպորտի ոլորում տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ: