Դիմակավորների երթը երբեմն ընթանում է մասնակիցների և ոստիկանների ընդհարումներով (տեսանյութ)
Քիչ առաջ Անոնիմուսների երթի մասնակիցները՝ մոտ 400-500 հոգի, անցան Կառավարության շենքի կողքով։ Օգտվելով առիթից, որ մուտքը չի հսկվում ոստիկանների կողմից, ցուցարարները ընդհուպ մոտեցան մուտքի դռներին, վանկարկելով՝ ազատ, անկախ Հայաստան, Սերժի գլխին շանթ և այլ կոչեր։ Վայրկյաններ անց սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին դռների մոտից, որից հետո շարունակվեց երթը՝ ուղղություն վերցնելով դեպի Նալբադյան փողոց; Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը «Ա1+»- ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի իշխանությունները փորձում են խոչընդոտել Անոնիմուսների երթը, որպեսզի այն ավանդական չդառնա։ Ակտիվիստը պնդեց, որ Շանթը և իր ընկերները ազատազրկվել են քաղաքական հայացքների և գործունեության համար; Ինչպես հայտնի է, Անոնիմուսների երթը ամեն տարի նոյեմբերի 5-ին անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում և քաղաքացիները Գայֆ Ֆոքսի դիմակներով անցկացնում են հակակառավարական բողոքի գործողություններ։ Նշենք, որ երթը ուղեկցվում է ոստիկանների կողմից, որը երբեմն կանգ է առնում ոստիկանների և մասնակիցների միջև տեղի ունեցող ընդհարումների պատճառով։ Երթը ավարտվելու է Ազատության հրապարակում։