Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային փրկության ճակատի հանրահավաքը չկայացավ

Քաղաքականություն
buzhakan

Հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որ այսօր նախատեսված էր Բուժական գյուղում, չկայացավ։ Պատճառն այն էր, որ շատ քիչ մարդ էր հավաքվել։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը, որը հենց Բուժական գյուղից է, չի բացառում, որ գյուղում վախի մթնոլորտ է։ Նա նաև հայտնել է, որ հանրահավաքը սակավաթիվ է նաև այն պատճառով, որ գյուղում մարդ է մահացել։ «Մենք հիմա կհետաձգենք հանրահավաքը, սակայն հուսով եմ, որ հաջորդ անգամ նորից կհավաքվենք»,- մեր թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Պավել Մանուկյանը։ Ի դեպ, գյուղապետարանը, որ ավելի վաղ հրաժարվում էր հոսանք տրամադրել բարձրախոսների համար, ի վերջո տրամադրել է։ Թե ինչու «Ժառանգություն»-ից որևէ մեկը չկա հավաքին, Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ զրույցում պատասխանեց. «Մի քանի ուղղությամբ խմբերի ենք բաժանվել, այդ պատճառով «Ժառանգություն»-ից մարդ չկա»։