Կառավարությունը հաստատեց արտահերթ նիստի օրակարգը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշել է Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 1100-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ այլ հարցեր են։ Օրակարգում է նաեւ մի շարք Միջազգային պայմանագրերի վավերացման հարցը։