A
A
Հուղարկավորությունների ժամանակ համոզվել է, որ ժողովուրդը հակված է «Այո»-ի (տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանը զարմանում է, երբ ընդդիմությունն ասում է, որ փող չունի հեռուստաքարոզարշավ իրականացնելու համար. «Ինչ փող չունեն, ինչի՞ մասին է փող չունենալը, երբ որ իրենց ընտրություններն էր լինում, շատ փող էին ունենում»: Հանրապետական պատգամավորը համոզված է՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունն արդեն այսօր հակված է «Այո» ասել Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը, անձամբ է համոզվել. «Հուղարկավորությունների ժամանակ, տարբեր առիթներով եղել է»: Հանրապետականն այլեւս չի հերքում, որ ուզում է վերարտադրվել նաեւ նոր Սահմանադրությամբ՝ կիսատ գործեր կան. «Դուք ի՞նչ եք կարծում՝ Հանրապետականը չպե՞տք է հաղթի: Բա պետք է հաղթի, բա ի՞նչ պիտի անի»: Ավելին՝ տեսանյութով