Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուդանի ավիավթարի զոհերից 5-ը Հայաստանի քաղաքացիներ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1029574451

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտգործնախարարությունը։ Հիշեցնենք, Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կործանվել է բեռնատար ԱՆ- 12 ինքնաթիռ։ Միայն 2 հոգու, այդ թվում՝ մեկ երեխայի, հաջողվել է փրկվել։