Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր խնդիրն է՝ իրենց 25 տոկոսի դեմ 27 տոկոս «Ոչ» բերել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jSKNj6NrOlc

Սերժ Սարգսյանի միապալատ խորհրդարանական Սահմանադրությունից կարող է ծնվել դիկտատուրա, գուցե նաեւ՝ ֆաշիզմ: Պարոն Բագրատյանն իշխանությանն առաջարկում է կուսակցապետություն ունեցող մեկ երկիր նշել, որը բռնապետական չէ: Ընդդիմադիր պատգամավորը չի տեսնում քաղաքական մի ինստիտուտ, որը պետք է հակակշռի իշխող կուսակցությանը փոփոխությունների ընդունումից հետո: Այս մասին անձամբ Սերժ Սարգսյանին է ասել: Հրանտ Բագրատյանը խուսափում է ասել, թե ինչու է Սերժ Սարգսյանը ուզում փոխել Սահմանադրությունը, ունի կասկածներ, որ գուցե վերարտադրվելու համար, սակայն ավելի հավանական է մեկ այլ բան. «Ես վախ ունեմ, որ դա արվում է նրա համար, որպեսզի, քանի որ պետությունը տեսնում են, որ անընդհատ թուլանում է, ոչ մրցունակ է դառնում, որպեսզի պետությանը կոշտ լուծումներ պարտադրեն»: Ի՞նչ անել՝ հանրաքվեն բոյկոտելը տարբերակ չէ, իշխանությունը 25 տոկոս «Այո» ապահովելու ռեսուրս արդեն ունի, հետեւաբար պետք է անպայման մասնակցել հանրաքվեին ու քվեարկել «Ոչ». «Մի ելք կա՝ գնալ ու «Ոչ» ասել: Որպեսզի «Ոչ»-ն ավելի շատ լինի, քան թե «Այո»-ն։ Մեր խնդիրն է՝ իրենց 25 տոկոսի դեմ 27 տոկոս «Ոչ» բերել»: Ինքն արդեն զբոսնել է Հայաստանի մի քանի գյուղերով եւ Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը գոնե մեկ հատ «Այո» ասողի չի հանդիպել. «Շատ վատ բաներ էլ են ասում, շատ ծանր եւ վիճակն իրոք ծանր է»։ Պատգամավորը «Ոչ»-ի ճակատում կռվողներից ոչ մեկին չի միանա, թող իրեն միանան: Եվ չնայած Սերժ Սարգսյանի խորհրդարանական սահմանադրությանը դեմ լինելու, Հրանտ Բագրատյանն իրեն տեսնում է նույնիսկ այդ խորհրդարանում։ Ի դեպ, Հրանտ Բագրատյանը  հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե չարժե՞ հանրաքվեն վերածել իշխանափոխության պայքարի, եթե միակուսակցական կառավարությունը կորցնում է աշխատելու բոլոր խթանները անպատժելիության պատճառով։