A
A
Նիկոլ Փաշինյանն այցելել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին
Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որտեղ նա չորրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը: «Պարզվեց՝ երկու դատապարտյալներ միացել են հացադուլին: Տեղեկություններ կան, որ մեկ տասնյակ դատապարտյալներ նույնպես դիտարկում են հացադուլին միանալու հնարավորությունը: Պատճառը մեկն է. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը Հայաստանում դե ֆակտո չի գործում, համապատասխան հանձնաժողովները որեւէ կերպ չեն հիմնավորում իրենց մերժումներըը եւ անկախ հանձնաժողովի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուց մերժման որոշումները ՀՀ օրենսդրությամբ բողոքարկման ենթակա չեն:
Սա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները որոշումներ կայացնում են ոչ թափանցիկ, միայն իրենց հայտնի սկզբունքներով, ինչը առաջ է բերում ազատազրկման դատապարտված անձանց եւ նրանց հարազատների հասկանալի բողոքը»,- Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը: