Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբորը սպանած անձը ինքնասպանություն է գործել

Հասարակություն
kalanavor

«Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա»-ում երեկ ինքնասպանություն է գործել կացնով եղբորը սպանած Կարապետ Կարապետյանը: Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ նա հարկադիր բուժման մեջ էր գտնվում կլինիկայում: Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ հիվանդը բուժվելուց հետո գիտակցում է իր արածը եւ ինքնասպան լինում: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 37-ամյա Կարապետ Կարապետյանը կացնով հարվածել էր բազմոցին պառկած եղբոր գլխին, տեսնելով, որ եղբայրը ծանր է շնչում, չտանջելու համար ես 2-3 անգամ հարվածել էր պարանոցին եւ սպանել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով՝ սպանություն: