Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 օրից կգրանցենք առաջին սառնամանիքը. օդերեւութաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cd1b5c3352c152acf5887a28afac7481

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը   Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ կա: «Օդում ջերմաստիճանը կլինի -2, իսկ գետնի մակերեւույթին -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցենք առաջին սառնամանիքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Վաղը կրկին ցուրտ կլինի, իսկ նոյեմբերի 4-ից արդեն հանրապետություն կներթափանցեն արեւադարձային տաք հոսանքներ եւ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +13-+15: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում, մինչեւ +5+7, իսկ ահա արդեն երկրորդ, երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի մինչեւ -15-17: Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ Երեւանում նոյեմբերի առաջին օրերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 12-ից 14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ եւ երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է 5-ից 7 աստիճան ցուրտ: Նոյեմբերը եւս տեղումնառատ է լինելու: «Լեռնային շրջաններում հիմնականում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, Արարատյան դաշտավայրում առանձին օրեր հնարավոր է դիտվեն եւ ձյան, եւ ձնախառն անձրեւի,   եւ անձրեւի տեսքով»,- ասաց Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով՝ այս տարի օդերեւութաբանական տեսակետից աննախադեպ էր, ձմեռը նորմայից տաք էր, ամառը՝ աննախադեպ շոգ, իսկ հոկտեմբերը երբեւիցե դիտված ամենախոնավ ամիսը: Արարատյան դաշտում էլ տեղումները գերազանցել են նորմայից 3,5 անգամ: Իսկ թե ինչպիսի ձմեռ է սպասվում այս տարի, դեռ կանխատեսումներ չկան: