Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԼԳԲԹ համայնքին ու մտահոգություն հայտնել

Հասարակություն
usnewambassador_02

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը  այցելեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության գրասենյակ: Խումբը դեսպանին ներկայացրեց տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին, որը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին: Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական և ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում՝ իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ:  Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը:  ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները  և կպաշտպանեն խմբի անդամների և ԼԳԲԹ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները: «Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում:  Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », - ասաց դեսպան Միլզը: ԱՄՆ դեսպանատուն