ՀՀԿ պատգամավոր. «Ոչ»-ի ճակատը չի կարող հասնել հաջողության (տեսանյութ)
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը համոզված է՝ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատը չի կարող հասնել հաջողության: «Ոչ»-ի միասնական ճակատ կլինի, թե տարանջատված ճակատ, որեւէ հաջողություն հնարավոր չէ գրանցել, որովհետեւ մեր ժողովուրդը իմաստուն է եւ իր համար նախագծված համագործակցային հասարակությունից հեռու չի մնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատգամավորը: Նա համոզված է, որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդը պետք է «Այո» ասի Սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ նոր Սահմանադրությամբ կարեւորվելու է ոչ այնքան անձը, որքան կոլեկտիվը եւ կուսակցությունները: Իսկ այն մտահոգությունը, թե 320,000 քաղաքացի կա, որ ունի նույնականացման քարտ եւ կարող է կրկնակի քվեարկություն իրականացնել, Վահրամ Մկրտչյանը նշեց, թե նույնականացման քարտ ունի 182 հազար ընտրող: «Գործող ընտրական օրենսգիրքը որեւէ լուսանցք չի թողնում, եւ նույնականացման քարտ կլինի, թե անձնագիր, ռիսկերը նույնն են»,-եզրափակեց ԱԺ հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: