Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր դահուկորդները կպատրաստվեն Ֆինլանդիայում

Սպորտ
sport-dahuk

Դահուկավազքի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն նախապատրաստական փուլի հերթական ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Սերգեյ Միքայելյանը եւ Միքայել Միքայելյանը հավաքականի երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի եւ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ, մինչեւ նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուկատի քաղաքում: Այնուհետեւ մեր դահուկորդները կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինչև տարվա ավարտը Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, իսկ դեկտեմբերի 11-13-ը հանդես կգան սկանդինավյան գավաթի խաղարկությանը, որից հետո կվերադառնան Հայաստան: