Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կսկսվի  վարդակակաչների սոխուկների տունկը

Կարևոր լուրեր Հասարակություն
Kakach

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ,  ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար: Այս տարի Նիդերլանդներից  ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ  250000  սոխուկների հետ: