Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի մեկից կդադարեցվի մայրաքաղաքի ջրային կառույցների գործունեությունը

Հասարակություն
unnamed-41

Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները: Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն: Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով: