Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Անդրեասյանը ներում է Սամվել Ֆարմանյանին. «Ֆարմանյանի կալիբրը շատ փոքր է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-andreasyan

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գիտի, թե ով է իր դեմ պատվեր տվել, սակայն նախընտրում է անուններ չհրապարակել։ Այսօր կառավարության նիստից հետո ՄԻՊ-ը հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իր ելույթին հաջորդած՝ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քննադատությանն անդրադառնալով՝ ասաց, որ ներում է Սամվել Ֆարմանյանին և հույս ունի, որ սրանից հետո այլևս նման բաներ չեն կրկնվի։ Իսկ այն հարցին, թե ով է Սամվել Ֆարմանյանի շեֆը, ում պատվերով, ըստ ՄԻՊ-ի, հնչել է քննադատությունը, Կարեն Անդրեասյանը չպատասխանեց։ Հիշեցնենք, Սամվել Ֆարմանյանն անխնա  քննադատեց ՄԻՊ զեկույցը, որից հետո Կարեն Անդրեասյանը անբարոյականություն համարեց նրա քայլը ու ասաց, որ շեֆի պատվերն է կատարում։ Լրագրողների դիտարկմանը, որ Ֆարմանյանն ասում է, թե իր անմիջական ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Սամվել Ֆարմանյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ մեծ ճանապարհ կա: Ֆարմանյանի կալիբրը շատ փոքր է՝ Սարգսյանի անմիջական հսկողության տակ աշխատելու համար»: