A
A
Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նստաշրջան՝ Մոսկվայում
Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը: Քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր: Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 29.10.2015թ.