Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» ՀՖՖ-ի թողտվությամբ հայտնվեց ֆինանսական ճգնաժամում

Սպորտ
sport-ulis

«Եթե այսպես շարունակվի, ապա թիմը մինչեւ խաղաշրջանի վերջը չի մնա: Այժմ ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի» - Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Ուլիս» - «Բանանց» խաղից հետո ասաց դաշտի տերերի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գագիկ Սիմոնյանը: Ըստ մարզչի, թիմի լեգեոնականների 80-90 տոկոսը մինչեւ նոյեմբերի 1-ը կվերադառնան իրենց հայրենիք, իսկ թե ովքեր կփոխարինեն նրանց, մասնագետն այդպես էլ չպարզաբանեց: Այս տեղեկատվությունից հետո ինքնաբերաբար հարց է ծագում՝ իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի՞նչ հիմունքների հիման վրա է «Ուլիս» ֆուտբոլային ակումբին արտոնագիր տվել եւ թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն նույնպես տեղեկացված էր մրցակցի խնդիրների մասին, սակայն իսպանացի մասնագետը երախտագիտությամբ նշեց, որ «Ուլիսն» իրեն պրոֆեսիոնալ թիմի նման պահեց եւ պայքարեց մինչեւ վերջ: Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Ուլիս» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց հյուրերի խոշոր հաղթանակով՝ 3:0: